Թուրքիան կականազերծի թուրք-հայկական սահմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 13:12

Թուրքիա-Հայաստան սահմանի երկայնքով տեղակայված ականները կվնասազերծվեն: Այս մասին հաղորդում է Կ. Պոլսում (Ստամբուլ) լույս տեսնող “Ակոս” թերթը:

Այս աշխատանքները կիրականացվեն Եվրոմիության կողմից ֆինանսավորվող 52 մլն 450 հազար եվրո արժողությամբ “Ականազերծման և Թուրքիայի արևելյան սահմանների սահմանային վերահսկողության որակի բարձրացման” ծրագրի շրջանակներում:

Ծրագրին աջակցում են նաև Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Նախատեսվում է, որ “Ականազերծման և Թուրքիայի արևելյան սահմանների սահմանային վերահսկողության որակի բարձրացման” ծրագիրը իրականացվելու է այս տարի:

Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply