Լևոն Արոնյանը չկարողացավ հաղթել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 23, 2013 13:08

Վեյկ ան Զեեում շարունակվող շախմատի փառատոնի գերմրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց հոլանդացի Էրվին Լ՜Ամինի հետ: Մրցակիցները կատարեցին 66 քայլ: Չնայած մեր շախմատիստն առավելություն ուներ, սակայն չկարողացավ հաղթել:

Արոնյանը վաստակած 5,5 միավորով ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ  բաժանում է 3-4-րդ տեղերը: Առաջատրընորվեգացի Մագնուս Կառլսենըն է`7 միավոր: Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդը նրանից  ետէ մնում մեկ միավորով:

Իսկ ահա, Բ խմբի մրցաշարում խաղացող Սերգեյ Մովսեսյանը 9-րդ տուրում  հաղթեց ռուսաստանցի Մաքսիմ Տուրովին և վաստակած 6,5 միավորով միանձնյա գլխավորում է  մրցաշարային աղյուսակը:

Դիտվել է 635 անգամ:
Print Friendly

Leave a Reply