Կոլումբիայի գրոհայինները ահաբեկչություն են կազմակերպել զինադադարի ավարտի առիթով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 12:50

Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի ապստամբները պայթեցրել են նավթատարն ու երկրի հարավում գտնվող երկաթուղու մի հատվածը: Սա նրանց առաջին խոշոր հարձակումն էր  միակողմանի մեկամյա զինադադարի ժամկետի ավարտից հետո:

Գրոհայինների պայթեցրած նավթատարներից մեկը  մարտավարական նշանակություն ունեցող օբյեկտ էր ոչ միայն Կոլումբիայի, այլև ողջ Հարավային Ամերիկայի համար: Հիմա նրանք պահանջում են, որ Կոլումբիայի իշխանությունները կրակը դադարեցնելու երկկողմանի համաձայնագիր ստորագրեն: Սակայն  նախագահ Խուան Մանուել Սանտոսի ադմինիստրացիան ենթադրում է, որ ահաբեկիչները կարող են զինադադարն օգտագործել իրենց ուժերը մեծացնելու համար:

Ներկոլումբիական զինված հակամարտությունը անցած դարի 60-ականներից է սկիզբ առել: Կողմերը Հավանայում այդ հակամարտությունը  խաղաղ կերպով կարգավորելու երկխոսություն են վարում: Հիմա բոլոր ջանքերն ուղղված են հողային հարցը լուծելուն, որը երկրում սոցիալ-տնտեսական ամենաբարդ խնդիրներից մեկն է համարվում:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply