Ոստիկանությունը երեք հետախուզվողի է հայտնաբերել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 23, 2013 12:49

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 22-ին, ժամը 15.00-ին, Ազատության պողոտայի թիվ 25 շենքի մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն, որը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են,որ Ռոբերտ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հունվարի 22-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը 2012 թ. սեպտեմբերի 25-ից ոստիկանության  Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:

Նույն օրը,  ժամը 20.00-ին  Արարատի մարզի Ազատավան գյուղում  ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել 1960 թ. ծնված Հրաչ Բ.-ին, որը հունվարի 11-ից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով:  Հրաչ Բ.-ն կալանավորված է:

Դիտվել է 648 անգամ:
Print Friendly

Leave a Reply