ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին շնորհվել է ԵԽԽՎ պատվավոր անդամի տիտղոս եւ մեդալ

Պաշտոնական, Օրվա լուր | | January 23, 2013 12:21

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության նախկին անդամ Հերմինե Նաղդալյանին ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի կողմից շնորհվել է ԵԽԽՎ պատվավոր անդամի տիտղոս եւ մեդալ՝ ԵԽԽՎ-ում երկարամյա գործունեության եւ արդյունավետ աշխատանքի համար:

Պարգեւատրման արարողությանը ներկա են եղել ԵԽԽՎ նախկին նախագահներ Մեւլութ Չավուշօղլուն եւ Ռենե վան դեր Լինդենը, ԵԽԽՎ պատվիրակներ:

Իր խոսքում Ժան-Կլոդ Մինյոնը տիկին Նաղդալյանին շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ-ում կատարած գործուն աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար: Նա կարեւորել է ԱԺ փոխնախագահի՝ ԵԽԽՎ Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հարցերի հանձնաժողովում իրականացրած գործունեությունը, մասնավորապես «Կանանց աղքատացումը» թեմայով զեկույցը:

Անդրադառնալով ԵԽԽՎ տնտեսական հարցերի եւ զարգացման հանձնաժողովում, ինչպես նաեւ այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում տիկին Նաղդալյանի իրականացրած գործունեությանը, մասնավորապես նրա կողմից հեղինակած մի շարք՝ «Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի գործունեությունը», «Սոցիալական արդարության վերականգնումը Ֆինանսական գործարքների հարկման միջոցով», «Ավելի շատ կանայք տնտեսական եւ սոցիալական հարցերի վերաբերյալ որոշումների կայացման մարմիններում» թեմաներով զեկույցներին, Ժան-Կլոդ Մինյոնը բարձր է գնահատել Հերմինե Նաղդալյանի տնտեսագիտության ոլորտում ունեցած հարուստ գիտելիքներն ու ձեռքբերումները, ինչպես նաեւ` նրա ավանդը ԵԽ տնտեսական օրակարգի եւ քաղաքականության ձեւավորման գործում:

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply