“Թալիբանը” արքայազն Հարրիի մոտ հոգեկան խանգարում է նկատում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 12:15

Կասկածի պատճառը արքայազնի հայտարարությունն է, որ նա արել էր Աֆղանստանում ծառայությունն ավարտելու առիթով:

Հունվարի 21-ին Թագավորական ընտանիքի անդամն ավարտել էր  ռազմական գործողությունների վայրեր իր երկրորդ գործուղումը: Հարցազրույցներից մեկում արքայազնը Աֆղանստանում իր ծառայությունը համեմատել էր համակարգչային խաղի հետ.”Ես այն մարդկանցից եմ, որը սիրում է խաղալ PlayStation և Xbox,  դրա համար էլ ցանկանում եմ հավատալ, որ իմ մեծ մատները դեռևս կարող են պիտանի լինել”:

Այս համեմատության առիթով “Թալիբան” շարժումն իսկույն արձագանքել է. շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հայտարարել է, որ Արքայազն Հարրին հնարավոր է, հոգեկան  խանգարում ունենա.”Մեզ համար սա լուրջ պատերազմ է, պատմական, սա մեր ժողովրդի դիմադրությունն է”:

Նրա խոսքով, շարժման անդամները Հարրիի խոսքերը լուրջ չեն ընդունում, քանի որ օտարերկրացի զինվորների մոտ մարտերին մասնակցությունից հետո հոգեկան հիվանդություններ են զարգանում:

Դիտվել է 1478 անգամ:
Print Friendly

Leave a Reply