Թուրքիայում` Գալաթասարայի համալսարանում, հրդեհ է բռնկվել (ֆոտոշարք)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 12:19

Ստամբուլի Օրթակյոյ շրջանում գտնվող Գալաթասարայի համալսարանի պատմական շենքում դեռևս անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել, հաղորդում է թուրքական “T24” թերթը:

Հունվարի 22-ին ժամը 19:00 սահմաններում շենքի երրորդ հարկում բռնկված հրդեհը կարճ ժամանակում հասել է տանիք:

Շենքում գտնվող մի քանի դասախոս, նկատելով բարձրացող ծուխը, լքել են շենքը:

Փայտե շենքում բռնկված հրդեհը մարելու համար մեծաթիվ հրշեջ խումբ է ժամանել: Կրակի դեմ պայքարել են 110 հրշեջ` օգտագործելով 47 փոխադրամիջոց և 3 նավ:

Մոտ 4 ժամ տևած պայքարից հետո մեծամասամբ կարողացել եմ վերահսկել կրակը և այնուհետև մարել են հրդեհը:

Այրված շենքը 1871թ.-ին`սուլթան Աբդուլ Ազիզի ժամանակաշրջանում, կառուցել է հայազգի ճարտարապետ Սարգիս Պալյանը:  

Դիտվել է 719 անգամ:
Print Friendly

Leave a Reply