Մասիսի բնակիչը թունավորվել է շմոլ գազից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 23, 2013 12:05

Հունվարի 22-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել Մասիս  քաղաքի բնակչուհի, 1979 թ. ծնված Սուսաննա  Ա.-ն՝ հայտնելով, որ թունավորվել է նույն օրը, գազի վառարանից արտազատված շմոլ գազից:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply