Փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 23, 2013 11:10

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է.
Հունվարի 23-ին` ժամը 09.45-ի դրությամբ,  հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն:  Սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը, որի շրջանցիկ Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:


Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply