Տանիքները վնասվել են քամուց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 23, 2013 11:09

Հունվարի 21-ին ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզում` Գավառի Հացառատ թաղամասում վնասվել են շինությունների տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ վնասվել են Հացառատ թաղամասի Աբրահամյան 17 փողոցի թիվ 4 տանը կից հա­ցա­տան և անասնագոմի տանիքները` 70 քմ մակերեսով:

Դեպքի մասին տեղյակ են պահվել քաղաքապետարանի աշխատակիցները:

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply