Գերմանիայի կրթության նախարարը կարող է զրկվել գիտական աստիճանից գրագողության մեղադրանքի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 11:10

Վեճի առարկան  կրթության նախարար Աննետա Շավանի դիսերտացիան է, որը նա պաշտպանել է 30 տարի առաջ:

Դյուսելդորֆի փիլիսոփայության ֆակուլտետի խորհուրդը, որտեղ 1880-ին Շավանը գիտական աստիճան է ստացել, քաղաքական գործչին գրագողության մեջ է կասկածել: Այդ գործը քննելու համար հատուկ հանձնաժողով է  ստեղծվել, որի որոշմամբ էլ ստուգման աշխատանքներ են ձեռնարկվել:

“Ֆակուլտետի խորհուրդը քննարկել է նախնական ուսումնասիրության բոլոր տեսանկյունները: Այսօր  գաղտնի քվեարկության  ընթացքում  14 “կողմ” և մեկ ձեռնպահ արդյունքով որոշում ընդունվեց, որ գործընթացը  պետք է սկսել”,- ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ:

Ներկա պահին հայտնի չէ`  Շավանին կզրկեն գիտական աստիճանից, թե ոչ: Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 5-ին: Ինքը` նախարարը  մեղադրանքը հերքում է:

Դիտվել է 1721 անգամ:
Print Friendly

Leave a Reply