Եկեղեցու գմբեթից քար է պոկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 23, 2013 10:52

Հունվարի 22-ին, ժամը 11.26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ թափվում են Եղվարդի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պատերի քարերը:

Դեպքի վայր են մեկնել մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և ՃԿԿ արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ եկեղեցու գմբեթից պոկվել է մեկ քար:

Դեպքի մասին տեղյակ են  պահվել քաղաքաշինության և մշակույթի նախարարության աշխատակիցները:

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply