Վնասել է ուսը` մարելով հրդեհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 23, 2013 10:51

Հունվարի 22-ին, ժամը 11.14-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է տանիքը` 1 քմ:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` վագոն-տնակի բնակիչ Դ. Մարգարյանը, փորձելով ինքնուրույն կատարել հրդեհաշիջում, ընկել է տանիքից` վնասելով ուսը:

Տուժածին տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` նրա առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 798 անգամ:
Print Friendly

Leave a Reply