Սիբիրում գնացքից ընկած մարդը փրկվել է՝ -40C-ի պայամններում հագին ումնենալով միայն շապիկ, շորտեր և հողաթափեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 8:02

Սիբիրում  -40C-ում գնացքից ընկած տղամարդը փրկվել է: Նա հագին մեկ շապիկ ուներ, թեթև շորտ և հողաթափեր:

Վալերի Մալկովը ցանկացել է ծխախոտ ծխել և բացել է գնացքի դռներից մեկը, որը իրականում պետք է փակ լիներ, որից հետո 42 տարեկան տղամարդը ընկել է գնացքից և միայնակ մնացել Սիբիրի վայրի բնության գրկում:

Այնուհետև տղամարդը գնացքի հետևից վազել է յոթ կիլոմետր, որից հետո փոքր կայանի է հանդիպել:

Մալկովը ապշած է, թե ինչպես չի սառել այդ ահավոր սառնամանիքին, քանի որ ինքը երբեք դրսում ձմեռային լոգանքներ չի ընդունել:

Բարեբախտաբար Ամուրի շրջանի փոքրիկ կայանում մարդ է եղել և նրա համար արագ թեյ է պատրաստել: Մալկովը այդ գիշեր մնացել է կայանում, որից հետո կայանի տերը այլ գնացք է կանգնեցրել նրա համար:

 

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply