Իսրայելում ավարտվեցին քնեսեթի ընտրությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 2:24

Իսրայելում ավարտվեց քնեսեթի 19-րդ գումարման ընտրությունների քվեարկությունը: Ինչպես տեղեկացնում է  The Jerusalem Post կայքը, Channel 1 հետուստաալիքի էքզիթ-պոլի տվյալների համաձայն, ձայների մեծամասնություն է ստացել վարչապետ Նաթանյահուի “Լիկուդ” ու “Իսրայելը մեր տունն է” կուսակցությունները: Ենթադրվում է որ Իսրայելի խորհրդարանում նրան 31 տեղ կհասնի: Ստացվում է, որՆաթանյահուն պահպանում է վարչապետի պաշտոնը:

Նախնական տվյալներով, երկրորդ տեղում ”Եշ Ատիդ” ցենտրիստական կուսակցությունն է, որը հիմնվել է 2012-ին: Այն ղեկավարում է Յաիր Լապիդը: Այդ կուսակցությունն ամենայն հավանականությամբ 19 տեղ  կստանա: The Jerusalem Post  նշում է, որ կուսակցության նման լավ արդյունքը անսպասելի էր: Ձախ ցենտրիստական “Ավոդ” կուսակցությունը կստանա 17 տեղ, կրոնական աջ “Հրեական տունը”` 12 տեղ: Եվս 11 տեղ կստանա արմատական կրոնական “ՇԱՍ”-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրություններին 1999-ից հետո  առաջին անգամ է մասնակցության նման  բարձր մակարդակ  դիտվել:

Դիտվել է 1658 անգամ:
Print Friendly

Leave a Reply