Տեխասում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 1:51

ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններում չեն լռում կրակոցները: Այս անգամ անհայտ անձը կրակ է բացել Տեխասի քոլեջում, Հյուսթնից 60 կմ հեռավորության վրա գտնվող Քոնրո քաղաքում: Մանրամասները հիմա պարզաբանվում են, սակայն արդեն հայտնի է, որ տեղում  աշխատում են ոստիկանները, բոլոր աշակերտներն ու քոլեջի աշխատակիցները փողոց են դուրս բերվել: Հայտնի է նաև, որ հրաձգության հետևանքով առնվազն 2 մարդ է վիրավորվել: Հիմա բժիշկները նրանց օգնություն են ցուցաբերում: Հարձակում կատարած անձի անունն ու դրդապատճառների մասին չեն հայտնում, սակայն նշել են, որ հրաձգության առիթով մեկ մարդ է ձերբակալվել:

Դիտվել է 1383 անգամ:
Print Friendly

Leave a Reply