Չինաստանի գյուղացիները տեղափոխվել են բանտ հիշեցնող նոր ավան (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 0:56

Չինաստանի Հաինան նահանգի Լինգշուի համայնքում կառուցվել է բանտախցեր հիշեցնող, միմյանցից շատ փոքր հեռավորություն ունեցող 1000 գորշ բնակարանների մի քանի համաչափ շարք:
Բնակարանների միագույն լինելը չի վանել տեղաբնակներին, այլ ընդհակառակը 3,500 գյուղացիներ արդեն սկսել են տեղափոխվել 1029 նոր բնակարաններ: Բնակարաններից յուրաքանչյուրը ունի 253 քառակուսի մետր տարածք, դրանց կառուցումը սկսվել է 2010թ-ի հոկտեմբերից:
2011թ-ին Չինաստանի կառավարությունը հայտարարեց երկրի անշարժ գույքի սանդղակի վատթարացման մասին: Մեծ քաղաքներում անշարժ գույքի գինը բարձրացավ մինչև 70 տոկոսով:
Լինգշուին Հաինան նահանգի վեց ինքնավար համայնքներից մեկն է և ունի 350.000 բնակչություն:

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply