Գրկախառնվելը կարող է իջեցնել արյան ճնշումը, լավացնել հիշողությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 23, 2013 0:44

Սիրելի մարդուն գրկելը ոչ միայն ամրացնում է մարդկանց միջև եղած կապը, այլև մի շարք այլ ֆիզիկական օգուտներ ունի:
Գիտնականները պարզել են, որ գրկախառնվելիս մարդու օրգանիզմում արտադրվում է օքսիտոցին հորմոնը, որը իջեցնում է արյան ճնշումը, նվազեցնում սթրեսը և անհանգստությունը, լավացնում մարդու հիշողությունը:
Սակայն մինչ գրկախառնվելը արժե մտածել, թե ում ես գրկում: Վիեննայի համալսարանի գիտնականները պնդում են, որ ինչ-որ անծանոթի գրկելը մարդու մոտ միանգամայն հակառակ արդյունքն է ունենում:
Օքսիտոցին հորմոնը հայտնի է իր կապվածություն ստեղծելու հատկությամբ: Մեծ քանակությամբ օքսիտոցին է արտադրվում սիրահարների մոտ, կանանց մոտ՝ ծննդաբերելիս, ինչպես նաև կրծքով կերակրման շրջանում, որը միտված է ամրացնելու մոր կապը մանկան հետ:
Ներվոպատոլոգներից մեկը նշում է, որ հորմոնը դրական ազդեցություն է ունենում միայն այն դեպքում, երբ մարդիկ վստահում են միմյանց և փոխադարձ զգացմունքներ ունեն: Ինչևիցէ, եթե մարդիկ իրար չեն ճանաչում կամ այդ գրկախառնությունը թեկուզ կողմերից մեկի կողմից ցանկալի չէ, ապա այն կարող է կործանիչ լինել: այս դեպքում հորմոնը կա´մ չի արտադրվում, կա´մ դրանից աճում է մարդու ներքին անհանգստությունը, ինչը կարող է ստրեսի առիթ դառնալ:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply