Քամին պատճառել է 1 մլն 900 հազար դրամի վնաս

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 19, 2009 14:18

ijevanԻջևանում գրանցված ավերիչ քամին պատճառել է 1 մլն 900 հազար դրամի վնաս: Հունիսի 15-ի երեկոյան ուժգնացած քամու վնասի չափը ճշտել են Իջևանի «Գայանե» համատիրության և Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունը:

Համատիրության նախագահ Սիրակ Աղասարյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ ակտն արդեն կազմվել է և կուղարկվի ՀՀ կառավարություն:

25-30 մ-վ արագությամբ ուժեղ քամին ավերել էր Իջևանի հյուսիսային հատվածի բազմաթիվ շենքերի տանիքներ, հոսանքազրկել մի քանի բնակավայրեր:

Դիտվել է 1332 անգամ:
Print Friendly

Leave a Reply