Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի դեսպանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 22, 2013 17:00

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչին:
Հովհաննիսյանն ու դեսպանը քննարկեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Կարեւորվեց միջազգային չափանիշներին համապատասխանող ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը:
Իսկ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամներից Արմեն Մարտիրոսյանը, Գեւորգ Կալենչյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին ԱՊՀ միջխորհրդարանական պատվիրակության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին: Արծարծվեցին առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր:
Դիտորդական առաքելության ներկայացուցիչներին տրամադրվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ավելի վաղ ՀՀ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղարկված նամակը, որում 15 կետերի շրջանակում առաջարկվում էին հստակ քայլեր՝ վերջին 20 տարում առաջին ազատ, արդար եւ օրինական ընտրությունների անցկացման համար:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply