Տխուր լուր Երևանի կենդանաբանական այգուց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 22, 2013 17:48

Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական կայքից այսօր տեղեկացանք, որ հունվարի 15-ին, առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել առյուծի անկում: Անկման պատճառ է եղել ճաղավանդակի ճաղի կոտրվելը: Առյուծը կարողացել է անցնել հարևան վանդակ, ինչի արդյունքում 3 առյուծները խեղդել են նրան:
«Միաժամանակ կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց և անպատասխանատու տեղեկատվություն հրապարակելուց»,-ասվում է հայտարարության մեջ, քանի որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե առյուծները կերել են ծեր առյուծին սովի պատճառով:

Դիտվել է 2589 անգամ:
Print Friendly

Leave a Reply