Հայրիկյանը հացադուլ կհայտարարի ի նշան համերաշխության

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 22, 2013 18:05

 Պարույր Հայրիկյանը կմիանա հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանին, եթե վերջինս չդադարեցնի հացադուլը. այս մասին այսօր հայտարարել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:  Այդպիսով ԱԻՄ նախագահը կփորձի համոզել Ղուկասյանին հրաժարվել հացադուլից և պայքարի այլ միջոց ընտրել: Նրա կարծիքով` Անդրիաս Ղուկասյանը պայքարի արմատական վերաբերմունք է ցուցաբերել` շատերին վանելով իրենից:

ԱԻՄ նախագահն ասել է, որ տարվա մեջ մի քանի անգամ ինքը ծոմ է պահում, այնպես որ հացադուլից չի վախենում:

Հայրիկյանը նաև այցելել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ով երեկվանից ԳԱԱ շենքի դիմաց հացադուլ է անում «Վերջ շինծու ընտրություններին» պաստառով: Հայրիկյանն «Անկախ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հետաքրքրվել է Ղուկասյանի առողջությամբ և իր օգնությունն առաջարկել: Համերաշխության հացադուլ հայտարարելու մտադրությունն էլ դեռևս ուժի մեջ է:

Դիտվել է 1297 անգամ:
Print Friendly

Leave a Reply