Սպասվում է փոփոխական ամպամածություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 22, 2013 17:23

Հանրապետության տարածքում`

Հունվարի 23-26-ին արևմտյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային շրջաններում` անձրևի, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Քամին` հարավային 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-17մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը 25-ին և 27-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում`

Հունվարի 23-26-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 27-ին սպասվում են տեղումներ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Երևանի հունվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

Օդի առավելագույն ջերմաստիճան 14.40C (1963թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան -22.20C (1957թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան -3.70C

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply