Եվրոպայի ամենաաշխատասեր ազգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 22, 2013 16:42

Պրոֆեսոր Ֆրենսիս Գրինը ուսումնասիրություն է կատարել ու հասարակայնության ուշադրությանը ներկայացրել Եվրոպայի այն երկիրը, որի բնակիչներն ամենաաշխատասերն են ու որոնց աշխատանքային շաբաթն ամենատևականն է: Համեմատելով տարբեր երկրներից ստացված տվյալները`  պրոֆեսորը հանգել է այն եզրակացության, որ ամենաաշխատասերը Մեծ Բրիտանիայի բնակիչներն են, որոնց  աշխատանքային շաբաթի միջին տևողությունը հավասար է 43,7 ժամի, իսկ կանայք, ի դեպ,  մյուս երկրների գործընկերների համեմատությամբ էականորեն քիչ են աշխատում:

Եվրոպայում միջին ցուցանիշը կազմում է շաբաթական 41,7 ժամ: Իսկ ամենածույլը, ըստ ուսումնասիրությունների, Նիդեռլանդների բնակիչներն են, որոնց աշխատանքային շաբաթվա տևողությունը կազմում է 30,5 ժամ:

Դիտվել է 1607 անգամ:
Print Friendly

Leave a Reply