Ուգո Չավեսը «կատակում է և կարգադրություններ անում»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 22, 2013 16:41
Վենեսուելայի բարձրաստիճան դիվանագետը ասում է, որ նախագահ Ուգո Չավեսը ,վեց շաբաթ բացակայելուց հետո, այժմ  հանրության առջև կատակում և կարգադրություններ է տալիս:
Դեկտեմբերի 11-ին նախագահը մեկնել էր Կուբա քաղցկեղի թվով չորրորդ վիրահատության համար:
Ընդդիմության անդամները պահանջել են, որ նա ազգային լրատվամիջոցով ելույթ ունենա, սակայն առաջնորդը չի կատարել պահանջը:
Վենեսուելայի կառավարությունը շատ քիչ տեղեկատվություն է տրամադրել նախագահի առողջական վիճակի մասին:
Հիշեցնենք, որ Չավեսը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել հունվարի 10-ին մասնակցել իր իսկ ինոգուրացիային: Երդման արարողությունը անժամկետ հետաձգվել է:
Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply