Ամերիկացին ստացել է Հյուսիսային Կորեայի բացառիկ քաղաքացիություն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 22, 2013 17:22
Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի միաբանություն եկեղեցու կողմից ղեկավարվող համատեղ ձեռնարկության ամերիկացի տնօրենը երեքշաբթի ասել է, որ Փհենյանը իրեն շնորհել է բացառիկ պատվավոր քաղաքացիություն՝ խրախուսելով նրան երկրում ներդրումներ կատարել:
Pyeonghwa Motors-ի գործադիր տնորեն Փարք Սանգ-Կվոնը «Յոնափ» լրատվական գործակալությանն ասել է, որ քաղաքացիությունը ստացել է նախորդ ամիս:
«Սա նշանակում է, որ Հյուսիսային Կորեան վստահում է ինձ: Նրանք ինձ նաև խրախուսում են նախաձեռնել նոր ծրագրեր՝ ավելի ազատ և անկաշկանդ»,-ասել է նա:
Փարքը նաև ցույց է տվել այն փաստաթուղթը, որտեղ գրված է. «Սա հավաստում է առ այն, որ ընկեր Փարք Սանգ-Կվոնը, ով ազգի բարգավաճման համար բացառիկ ներդրում է կատարել, Փհենյանի պատվավոր քաղաքացի է»:
Նա երկրորդ մարդն է, ով երբևէ ստացել է Հյուսիսային Կորեայի պատվավոր քաղաքացիություն: Առաջինը ԱՄՆ քաղաքացի, 2010թ հիմնադրված Փհենյանի Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի ռեկտոր Կիմ Չին-Կյունգն է:






Facebook
Tweet This
Email This Post
