Իսրայելացիները այսօր մասնակցում են ընտրությունների
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 22, 2013 16:30
Իսրայելացիները այսօր՝ երեքշաբթի մասնակցում են ընտրությունների, որում ենթադրվում է վարչապետ Բենջամին Նատանյահույի կուսակցության հաղթանակը:
Այդուամենայնիվ «Յիզրայելի Բեիթենու» կուսակցության հետ միասնին առաջադրված «Լիկուդ» կուսակցությունը՝ համաձայն նախընտրական հանրային կարծիքի ուսումնասիրությունների՝ խորհրդարանում կհավաքի թվով ավելի քիչ տեղ քան այն ուներ նախկինում:
Քաղաքական աղբյուրները ասում են, որ կորցնելով ժողովրդականությունը, հավանական է, որ ընտրություններից հետո Նատանյահուն ավելի սերտ հարաբերություններ կհաստանի ձախակողմյան կուսակցությունների հետ՝ կոալիցիան ընդլայնելու նկատառումներով:
Ընտրություններին կարող են մասնակցել շուրջ 5.66 մլն իսրայելացիներ: Ընտրատեղամասերը փակվելու են ժամը 22:00-ին: Վերջնական արդյունքները կհրապարակվեն չորեքշաբթի առավոտյան:






Facebook
Tweet This
Email This Post
