2012թ.-ին ոստիկանության 175 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 22, 2013 15:58

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը հրապարակել է 2012թ. ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրությունը:

Ըստ այդմ՝ 2012 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 571 ծառայողական քննություններ և ստուգումներ, ինչը 25 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Վարչության կատարած ծառայողական քննությունների և ստուգումների արդյունքներով ոստիկանության 175 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում՝

– հայտարարվել է նկատողություն՝ 80,
– հայտարարվել է խիստ նկատողություն՝ 41,
– հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին՝ 8,
– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,
– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2,
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից՝ 43:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից «Pastinfo.am»-ին տեղեկացրին, որ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2012 թ. ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու ՊՆ քննչական ծառայության քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 28 նյութեր:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply