Նախապատրաստվում են Թուրքիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 22, 2013 15:54

Կապանի «Գանձասարն» իր առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Թուրքիայի Բելեկ քաղաքում: Թիմի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի գլխավորությամբ պարապմունքներին մասնակցում են 21 ֆուտբոլիստ:

Ձմռան նախապատրաստական շրջանում «Գանձասարը» համալրել է կազմը: «Բանանցից» տեղափոխվել է Արտակ Դաշյանը: Թիմին են միացել նաև «Միկայի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը, նախկին ուլիսցի Սամվել Մելքոնյանը, լեգեոնական Ուլիան Պոտկերը: Ներկայումս փորձաշրջան է անցնում դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Իսկ ահա, թիմի մյուս դարպասապահ Գևորգ Պրազյանը չի մասնակցի առաջին հավաքին, քանի որ վիրահատվել է:

Թուրքիա մեկնելուց առաջ «Գանձասարն» ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ստուգողական հանդիպում անցկացրեց Հայաստանի առաջնության առաջատար «Շիրակի» հետ և պարտվեց` 0:2:

Դիտվել է 661 անգամ:
Print Friendly

Leave a Reply