Ծանոթությունը կկայանա Կիպրոսում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 22, 2013 15:47

Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբն ուղևորվել է  Կիպրոս: Թիմն ուսումնամարզական առաջին հավաքը կանցկացնի: Ի դեպ, այնտեղ էլ թիմի ֆուտբոլիստներին կծանոթանա օրերս «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած ուկրաինացի Վլադիմիր Պյատենկոն:

Նախապատրաստական այս շրջանում «Բանանցում» նաև այլ փոփոխություններ ենկատարվել: Մասնավորապես, Արտակ Դաշյանը տեղափոխվել է Կապանի «Գանձասար»:  Դաշյանը 7 գնդակով «Բանանցի» լավագույն ռմբարկուն էր: «Գանձասարում» փորձաշրջան է անցնում «Բանանցի» պաշտպան Գրիշա Խաչատրյանը: Իսկ ահա, Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Համբարձումյանը մարզվում է Դոնեցկի «Մետալուրգում»:

Կիպրոսում ուսումնամարզական հավաքին կմասնակցեն «Բանանցի» 30 ֆուտբոլիստներ, կփորձարկվեն նոր խաղացողներ: Հունվարի 23-ին թիմն առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի  և կմրցիԿիպրոսի «Էրմիսի» հետ: Հունվարի 26-ին «Բանանցը» կխաղա մերձմոսկովյան «Խիմկիի» հետ, իսկ փետրվարի 1-ին հարաբերությունները կորոշի «Մորդովիայի» հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությունում «Բանանցն» անհաջող է հանդես գալիս: Թիմն «Արարատի» հետ պայքարում է բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար:

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply