Ստամբուլում և Իզմիրում ձերբակալվել է 34 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 22, 2013 15:24

Թուրքիայում ահաբեկչական հռչակված Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի (DHKP-C) դեմ հատուկ գործողության արդյունքում Ստամբուլում և Իզմիրում ձերբակալվել է ևս 34 մարդ, հաղորդում է քրդական “Firat” գործակալությունը:

Իզմիրում հատուկ գործողության արդյունքում ձերբակալված փաստաբանների թիվը հասնում է 55-ի:

Նշենք, որ հունվարի 17-ին, մեծամասամբ Թուրքիայի Անկարա, Ստամբուլ և Իզմիր քաղաքներում տեղի է ունեցել նմանատիպ համաժամանակյա հատուկ գործողության, որի արդյունքում ձերբակալվել են DHKP-C բազմաթիվ անդամներ: 7 քաղաքում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել էր ընդհանուր առմամբ 63 մարդ:

DHKP-C-ն քրդական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1994թ. սոցիալիստական հեղափոխական խմբավորումների հիման վրա: Ճակատի դեմ իրականացված նախկին խոշոր հարվածը տեղի է ունեցել 2012թ. մայիսին, երբ ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվել էր կուսակցության 100 անդամ:

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply