Դավիթ Նալբանդյանն ընդգրկվել է թենիսի Արգենտինայի հավաքականի կազմում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 22, 2013 15:25

Արգենտինայի հավաքականի թենիսիստ Դավիթ Նալբանդյանին վնասվածքը խանգարում է և հարցական էր, թե նա կընդգրկվի թիմի կազմում, որը փետրվարի 1-3-ին Բուենոս Այրեսում թենիսի  Դևիսի գավաթի խաղարկության շրջանակում մրցամարտ է անցկացնելու Գերմանիայի ընտրանու հետ:

Եվ ահա, Արգենտինայի հավաքականի ավագ Մարտին Խայտեն հրապարակել է թիմի կազմը:  Կխաղան Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Կառլոս Բեռլոկը և Օրասիո Զեբալլոսը: Հայտում նշված են նաև Լեո Մայերի և Գուիդո Պելուի անունները:

Դիտվել է 658 անգամ:
Print Friendly

Leave a Reply