ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը նույնպես կնստի հացադուլի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 22, 2013 13:15

“Այս անգամ ակնհայտ է, որ իշխանությունները տանում են այն սցենարը, որ Պիկասոյի նման որքան էլ նկարեն, միևնուն է, պարզ է , թե ում են պատկանում 2-րդ, 3-րդ, 4-րդ տեղերը’’,- այսօր “Փաստարկ’’ ակումբում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, Ազգայինն համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Քարոզարշավի ընթացքին հետևելով Արամ Հարությունյանին համոզում է, որ պայքարն անիմաստ է:
-Կա ծրագրային մրցակցություն, որն անիմաստ եմ համարում, ասենք Հրանտ Բագրատյանի կամ վարչապետ Տիգրան Սարգսյանի տնտեսական ծրագրերն ինչ են, պարզապես քամի են անում:
Թեկնածուի հաշվարկով քաղաքական ուժերի 46% -ը չի մասնակցում ընտրություններին՝ լեգիտիմացնելով դրանք: “Փաստորեն նրանք լեգիտիմացնում են այս ընտրությունները: Մինչդեռ նրանք, ովքեր կհանեն իրենց թեկնածությունը մինչ ընտրությունները, նրանք անկախ թեկնածուներ են, մնացողները՝ սոսկ դերակատարներ են: Սա նրանց հասցնելու է կատաստրոֆայի’’,-հայտարարեց Արամ Հարությունյանը:
Նախագահի թեկնածուն իր առաջարկած մինիմում և մաքսիմում ծրագրի մինիմալ տարբերակով կոչ է անում նախագահի թեկնածուներին դուրս գալ ընտրապայքարից՝ ընտրացուցակում գործող նախագահ Սերժ Սարգսյանին թողնելով մենակ, “միակ լուծումն այն է, որ Սերժ Սարգսյանին թողնենք մենակ’’, իսկ մաքսիմում ծրագրի համաձայն գործող նախագահը պետք է հետևի իրենց: Ա.Հարությունյանի համոզմամբ, նա, ով մնում է ընտրացուցակներում, լեգիտիմացնում է իշխանություններին: Նրա համոզմամբ Սերժ Սարգսյանն արդեն պարտվել է.”Նա պարտվել է ԱՎԾՆ-ի տվյալներով: Այն արտագաղթողները, որոնք արդեն ինքաթիռի տոմս են առել, դա է իրենց քվեաթերթիկը՝ ի օգուտ Սերժ Սարգսյանի: Այնպես, որ ինչքան ուզում է սարերի քամին փչի, ինչքան ուզում է Հայրիկյանը ասի իր ասելիքը, միևնույն է, չեն հաղթի”:
Ի նշան բողոքի Ա.Հարությունյանը փետրվարի 7-ին ժամը 5–ից ԿԸՀ –ի դիմաց նստելու է հացադուլի և պահանջելու է, որ առաջադրված բոլոր թեկնածուները դուրս գան ընտրապայքարից:
‘’Կեղծ թեկնածուի կարգավիճակի” վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին Արամ Հարությունյանը հակադարձեց այսպես. ‘’Ես պատվեր չեմ կատարում, երբ ԵԱՀԿ դիտորդները հետաքրքրվեցին իմ առաքելությամբ, ասացի, որ նպատակս ազատ ու համարձակ խոսելն է”,-ասաց թեկնածուն:
Ա.Հարությունյանը հավաստիացրեց, որ ընտրապայքարից հրաժարվելն ամենևին չի նշանակում նահանջել, “ես առաջադրվել եմ, որ ապացուցեմ, որ ոչ ոք ինձ չի կարող արգելել առաջադրվել: Ես ընտրագրավը ճարելու ժամանակ արդեն մտածում էի հրաժարվելու մասին”:
Անուշ Ներսիսյան

Դիտվել է 697 անգամ:
Print Friendly

Leave a Reply