Ոչ այնքան ծանրաբեռնված

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 22, 2013 15:01

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, իր նոր թիմի`Մոսկվայի «Սպարտակի» կազմում այսօր մարզվել է Սոկոլնիկի մարզահամալիրի դահլիճում: Յուրան պարապել է ոչ այնքան ծանրաբեռնված: բանն այն է, որ նա դեռ լիովին չի ապաքինել ոտքի վնասվածքը:

Հունվարի 23-ին և 24-ին «Սպարտակի» ֆուտբոլիստները  բուժզննում կանցնեն, իսկ հունվարի 25-ին կմեկնեն ԱՄԷ:

Ուսումնամարզական հավաքը կշարունակվի մինչև փետրվարի 6-ը: Այդ ընթացքում «Սպարտակը» նաև ստուգողական հանդիպումներ կանցկացնի ուզբեկական «Բունյոդկորի» և Աբու Դաբիի «Ալ Դաֆրայի» հետ:

Դիտվել է 693 անգամ:
Print Friendly

Leave a Reply