Ժիրինովսկին առաջարկում է ռուսաց լեզուն չսիրելու համար տուգանք սահմանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 22, 2013 14:07

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին  առաջարկել է տուգանային պատժամիջոց սահմանել  օտարալեզու այն  բառերի համար, որոնք ունեն դրանց ռուսերեն տարբերակները:

“Պետք է ռուսաց լեզուն ազատագրել աղբից ու օտարալեզու բառերից: Ինչու ասել “դիլեր”, եթե կա “միջնորդը, պերֆոմանս` ներկայացման փոխարեն: Շուտով մեզ անգլերեն առոգանություն էլ կպարտադրեն”,- հայտարարել է քաղաքական գործիչը:

Ներկայում համապատասխան օրենսդրությամբ զբաղվում են իրավաբանները: Որպես պատիժ կսահմանվեն ոչ միայն տուգանքներ, այլև  աշխատանքից ազատում: Շուտով  համապատասխան փաստաթուղթը ստորին պալատում կդրվի քննարկման:

Ժիրինովսկին առաջարկում է նաև ԶԼՄ-ների աշխատակիցներին տուգանել օտարալեզու բառերի համար:

Դիտվել է 1557 անգամ:
Print Friendly

Leave a Reply