Մարդասպանը մահապատժից առաջ eBay-ում վաճառում է իր աշխատանքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 22, 2013 13:35

Ջոդի Արիասը, որը մեղադրվում է ընկերոջ սպանության մեջ, ու Ֆենիքսում սպասում է  դատավճռին, ինտերնետային աճուրդում վաճառքի է հանել իր իսկ կատարած աշխատանքները:

32-ամյա Ջոդի Արիասը 2008-ին սպանել է իր սիրած երիտասարդին` Թրեվիս Ալեքսանդրին. ատրճանակով կրակել է դեմքին,   դանակի 27 հարված հասցրել ու կտրել կոկորդը` ականջից ականջ: Նա խոստովանել է իր մեղքը ու ասում է, որ սպանել է  ինքնապաշտպանության նպատակով:Մեղադրող կողմը պնդում է, որ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա:

Ներկայում Արիասը սպասում է մահվան դատավճռին: Նրա ներկայացուցիչն ասում է, որ կինը մինչև հիմա չգիտի, թե որ նկարները կարելի է վաճառել և որոնք ոչ:

“Ստացված գումարը կտրամադրվի նրա ընտանիքին, որը ցանկանում է  Արիզոնայից գալ և  դստեր մահապատժին հասնել: Նրա մայրը ստիպված աշխատանքը թողել է դատալսումներին մասնակցելու համար”:

Հիմա eBay-ում կարելի է ձեռք բերել Ջոդիի 2 աշխատանքը: 810 դոլար արժողությամբ նկարում Հոլիվուդի  դերասանուհի Գրեյս Քելլին է, իսկ մյուսում, որն արժե 300 դոլար, շիկահեր կին է պատկերված:

Ջոդիի կտավները վաճառողն ասում է, որ նա տաղանդավոր է : Արդեն 7 կտավ է վաճառվել` ընդհանուր 1020 դոլար արժողությամբ:

Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply