Գերմանացի պատգամավորներ. քրդերը վտանգի տակ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 22, 2013 14:17

Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության նախագահի օգնական Մեհմեթ Ալի Շահին Փարիզում հունվարի 9-ին տեղի ունեցած երեք քուրդ կին քաղաքական գործիչների սպանության առնչությամբ ասել է. “Վախենամ`առաջիկա օրերին նմանատիպ դեպք կարող է տեղի ունենալ Գերմանիայում”, հաղորդում է քրդական “Firat” գործակալություն:

 

Այս հայտարարությանը արձագանքել են գերմանացի պատգամավորներ Անդրեյ Հունկոն և ՈՒլլա Ջելպկը`ասելով, որ երկրում ապրող քրդերը վտանգի տակ են, և հավելել, որ Փարիզում տեղի ունեցած սպանությունը միայն Ֆրանսիայի գործը չէ, դրա ուսումնասիրությամբ պետք է զբաղվեն բոլոր եվրոպական երկրները:

 

Անդրադառնալով Շահինի հայտարարությանը` գերմանացի պատգամավորները նշել են, որ թուրքական ղեկավարությունը մի կողմից բանակցում է Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Օջալանի հետ, մյուս կողմից, քուրդ քաղաքական գործիչներին սպառնալով, նմանատիպ հայտարարությամբ են հանդես գալիս:

 

Հավելենք, որ արդեն տևական ժամանակ է` Թուրքիայի Ազգային հետախուզական  կազմակերպությունը հանդիպում է Քրդստանի աշխատավորական կուսակցության  հիմնադիր, Իմրալը կղզում բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ, որպեսզի վերջինիս հրամանով կազմակերպությունը դադարեցնի ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ:

Դիտվել է 679 անգամ:
Print Friendly

Leave a Reply