Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 22, 2013 12:13

Հունվարի 21-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության  Կենտրոնականի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Վիկտոր Բ.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է ծալովի դանակ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վիկտոր Բ.-ն կալանավորվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply