Բաքվի կենտրոնում արգելել են 7 հարկը գերազանցող կառույցների շինարարությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 22, 2013 11:55

Ադրբեջանական Bakidovletlahiye (Բաքվի պետական ծրագիր) նախագծային ինստիտուտը հայտարարել է, որ այսուհետ Բաքվի կենտրոնում կարգելվի 7-հարկանի շինությունների բարձրությունը գերազանցող օբյեկտների կառուցումը, հաղորդում է ադրբեջանական “1news.az” ` վկայակոչելով “Fineko/abc.az”-ին:

«Այս կանոնադրության կիրառման նպատակը քաղաքի արտաքին տեսքի պահպանումն է: Մասնավորապես նորակառույց բարձրհարկանիները չպետք է պատնեշեն ճարտարապետական շինությունները, որոնք մայրաքաղաքի ճարտարապետական ձեռքբերումներն են համարվում»- հայտարարել են ինստիտուտում:

Ադրբեջանի քաղաքաշինության և ճարտարապետության պետհանձնաժողովի փոխնախագահ Դեվլեթհան Դեվլեթհանովը հայտարարել է, որ նոր կանոնները ընդգրկվել են մայրաքաղաքի կենտրոնի հատակգծի նախագծում, որը ներկայումս գտնվում է Բաքվի քաղաքային իշխանությունների ուսումնասիրության փուլում:

Դիտվել է 766 անգամ:
Print Friendly

Leave a Reply