Արքայազն Հարրին Աֆղանստանում ծառայությունից վերադառնում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 22, 2013 11:10

Արքայազն Հարրիի 4-ամսյա ծառայությունը`  ուղղաթիռի երկրորդ օդաչուի կարգավիճակում, ավարտվում է:

“Քեմփ Բաստիոն” ռազմահենակայանում կատարված հարցազրույցում նա  ծառայության այդ փուլն անվանել է  “ամենանորմալն” իր կյանքում: Այստեղ նրան վերաբերվել են այնպես, ինչպես բոլորին:

Նա պատմել է նաև թալիբների վրա կրակելու ժամանակ իր ապրումների մասին.”Երբեմն ստիպված ես ինչ -որ մեկին զրկել կյանքից, որպեսզի փրկես ուրիշ մարդու կյանքը”: Չնայած հաստատ հայտնի չէ`   իր ծառայության ընթացքում նա սպանել է ինչ- որ մեկին, թե ոչ:

Դիտվել է 1668 անգամ:
Print Friendly

Leave a Reply