Եվրախմբի նոր նախագահ է ընտրվել Դեյսսելբլումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 22, 2013 10:59

Եվրախմբի նոր նախագահ է ընտրվել Նիդեռլանդների ֆինանսների նախարարության ղեկավար Դեյսսելբլումը: Այդ պաշտոնում հոլանդացին փոխարինել է Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերին, որը Եվրախումբը գլխավորել է 7 տարի:

Դեյսսելբլումը 2012-ի նոյեմբերից գլխավորում է Նիդեռլանդների ֆինանսների նախարարությունը:

Եվրախումբը ոչ  պաշտոնական կառույց է, որը զբաղվում է Եվրամիության անդամ երկրների ֆինանսական քաղաքականության  համակարգմամբ:

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply