Ադանայում Patriot-ների դեմ ցույցի արդյունքում 20 մարդ է ձերբակալվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 22, 2013 11:48

Թուրքիայի Ադանա քաղաքում հունվարի 21-ին տեղի է ունեցել ցույց  Թուրքիայի պահանջով ՆԱՏՕ-ի կողմից ուղարկված Patriot հրթիռային համակարգերի դեմ: Երտասարդական ընդդիմությանը անդամակցող մի խումբ երիտասարդներ ցանկացել են երթով շարժվել դեպի 10-րդ տանկային բազայի հրամանատարության մուտքի մոտ, հաղորդում է թուրքական “T24” թերթը:

Սակայն ոստիկանությունը արգելել է:

Չնայած այդ արգելքին երիտասարդները շարունակել են իրենց երթը, որի արդյունքում ոստիկանները մահակներով հարվածել են ոմանց:

Մոտ 20 ցուցարար ձերբակալվել է:

Նշենք, որ նույն օրը Patriot-ների տեղադրման դեմ ցույց է տեղի ունեցել նաև Թուրքիայի Այնթափ քաղաքում:

Հավելենք, որ Գերմանիայի և Նիդերլանդների կողմից ուղարկված Patriot-ները արդեն Թուրքիայում են:

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply