Ինդոնեզիայում 6, իսկ Չինաստանում 4,3 մագնիտուդով երկրաշարժեր են եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 22, 2013 10:50

Ինդոնեզիայում 6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով  8-ամյա մի աղջիկ է մահացել, 7 մարդ էլ վիրավորվել է: Երկրաշարժի օջախը Հնդկական օվկիանոսում 84 կմ խորության վրա է եղել, ցնցումը զգացվել է  կղզու հյուսիս-արևմուտքում:

“Պիդի մարզում 8-ամյա աղջիկ է մահացել.  ցնցման հետևանքով ննջասենյակում գտնվող պահարանն ընկել է երեխայի վրա: 7 մարդ  է վիրավորվել, նրանցից 4-ը լուրջ տուժել են”,-պատմել է տեղական ծառայության ներկայացուցիչը:

Իսկ  Չինաստանում տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ:

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply