Հիվանդանոցում միաժամանակ 4 զույգ երկվորյակներ են ծնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 21:12

Իսրայելի հյուսիսում գտնվող կլինիկաներից մեկում բժիշկներն իսկական հրաշքի ականատես են դարձել`  մեկ օրում 4 զույգ երկվորյակ է ծնվել: Արևմտյան Գալիլեայի կլինիկաներից մեկում բուժանձնակազմն օգնել է լույս աշխարհ գալ տարբեր դավանանքների ծնողների 4 զույգ երեխաների: Բոլորն իրենց լավ են զգում, իսկ բուժանձնակազմը  դա  լավ նշան է համարում:

“Դա շատ խորհրդանշական օր էր: Մեր հիվանդանոցի պատերի ներսում 4 կին` քրիստոնյա, մահմեդական, հուդայական ու դրուիդ , մի քանի րոպե տարբերությամբ ծննդաբերեցին, դրա համար էլ մեզ համար շատ դժվար էր: Բարեբախտաբար ամեն ինչ բարեհաջող ավարտվեց”,-պատմել է կլինիկայի տնօրենը:

Քրիստոնեություն ու հուդայականություն դավանող կանայք երկվորյակ աղջիկներ, իսկ մյուս երկու մայրիկները` աղջիկ ու տղա են ունեցել:

Կլինիկայի  անձնակազմն արդեն անհավանական այս իրադարձությունը կնքել է “մուլտիմշակութային բեբի-բում”անունով:

Դիտվել է 1476 անգամ:
Print Friendly

Leave a Reply