Դեդ Հասանի համար վրեժ.Աբխազիայում գնդակահարել են օրենքով գողի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 19:02

Հունվարի  21-ին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում  ռեստորանից դուրս գալու պահին գնդակահարվեց քրեական հեղինակություն,  31-ամյա Ասթամուր Գուլիան, որոշակի շրջանակներում հայտնի Աստիկ Սուխումեցին:

Անհայտ մարդիկ նրա վրա կրակ են բացել, երբ նա “Բաստլա” ռեստորանից դուրս է եկել և քայլել դեպի ավտոկանգառ: Գուլիան տեղափոխվել է հիվանդանոց  մարմնի միջով անցած հինգ  և մարմնում մնացած  չորս փամփուշտների վնասվածքներով: Նրա կյանքը փրկել չի հաջողվել, հաղորդում է “ Գոլոս Ռոսիին”:

Ավտոմեքենան, որով անհետացան չարագործները, հետագայում հայտնաբերվեց այրված, Սուխումի սարի շրջակայքում, հաղորդել են Սուխում քաղաքի ներքին գործերի վարչությունից:

Հայտնի է, որ Աստիկ Սուխումեցու կլանը թշնամի էր հունվարի  16-ն Մոսկվայի կենտրոնում սպանված օրենքով գող Ասլան Ուսոյանի  (քրեական աշխարհում`Դեդ Հասանի )կլանի հետ: Որոշ ԶԼՄ-ներում արդեն ենթադրություններ եղան, որ սպանությունը Ուսոյանի մահվան վրեժն էր, որին նախօրեին թաղել էին Մոսկվայի Խովանսկի գերեզմանատանը:

Life News-ի տվյալների համաձայն, Աստիկ Սուխումեցին  որպես օրենքով գող ձեռնադրվել էր մոտ մեկ ամիս առաջ Դուբայում: Սակայն  Ասլան Ուսոյանի  կլանը այդ ձեռնադրումը չի ընդունել, և Աստիկ Սուխումեցուն հայտարարել  “ինքնակոչ”:

Ավելի վաղ ենթադրություններ են հնչել, որ պաշտոնական հետաքննությանը զուգահեռ, քրեական աշխարհը իր հետաքննությունն է անց կացնում: Հանցագործ միջավայրում  ընդունված օրենքների համաձայն, մինչև թաղումը չի կարելի հաշիվներ մաքրել, այնպես որ ազդեցության ոլորտների վերաբաժանումն ու նոր վրեժխնդրությունները կսկսվեն հաջորդ օրը:

Դիտվել է 1632 անգամ:
Print Friendly

Leave a Reply