1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակի հարգում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 16:57

Հունվարի 20-ին Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում կայացել է 1990 թ. Բաքվում հայերի ջարդերի ոգեկոչման կարգ, որն անցկացրել է Աջարիայում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: Արարողությունից հետո թափորն ուղղվել է եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել 1990թ. Բաքվում տեղի ունեցած եղեռնագործության անմեղ զոհերի հիշատակը:
Հավաքվածների առջև ելույթ է ունեցել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, որը պատմել է 1990թ. ողբերգական դեպքերի նախադրյալների, Բաքվի հայկական ջարդերի ու դրա հետևանքների մասին, ընդգծելով, հայ ժողովրդի համախմբվածության կարևորությունը:

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply