Հանդիպում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | January 21, 2013 17:56

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է պարոն Պավլյուկին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն: «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Դուք Հայաստանում Ձեզ լավ զգաք և Ձեր առաքելությունն իրականացնեք առանց որևիցե խոչընդոտի: Մենք շահագրգռված ենք դրանում, քանի որ Ձեր մանդատի շրջանակում իրականացվելիք ծրագրերը համապատասխանում են ՀՀ կառավարության ծրագրային փաստաթղթերին», – նշել է վարչապետը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Եվրոպայի խորհրդի նորանշանակ ղեկավարն ընդգծել է, որ այս տարի Հայաստանը նախագահելու է ԵԽ-ի նախարարների կոմիտեում, ինչը հնարավորություն կտա զարգացնել Երևանի և Ստարսբուրգի միջև համագործակցությունը: Նա պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում աջակցել ՀՀ իշխանություններին ԵԽ-ում նախագահության և Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի իրականացման առումով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության գերակա ուղղությունների և հեռանկարների վերաբերյալ:

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply