Հարավաֆրիկյան դատարանը ահաբեկչության մեղադրանքներով դատապարտել է նիգերիացու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 18:01
Երկուշաբթի Հարավաֆրիկյան դատարանը  Նիգերիայի քաղաքացի Հենրի Օկահի նկատմամբ դատավճիռ կայացրեց 13 ահաբեկչական գործողություններ իրագործելու մեղադրանքներով:
Նա եղել է 2010 թ հոկտեմբերի 1-ին՝ երկրի անկախության օրը, Աբուջայում տեղի ունեցած ռմբակոծություն կազմակերպիչը, որի հետևանքով զոհվել է 12 մարդ:
Օկահին 2010թ. մարտին Նիգերիայի Վարի քաղաքում կազմակերպել է երկու պայթյուն: Վարին նավթով հարուստ Դելտա տարածաշրջանի գլխավոր կենտրոնն է:
Հարձակումները կատարվել են Դելտայի նավթի ավելի մեծ մասնաբաժին ստանալու նպատակով:
Օկահին ժխտել է իր ներգրավվածությունը պայթյունների մեջ և ասել է, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն:
Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply