Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը կուսակցության ղեկավարի պաշտոնը լքելու մտադրություն է հայտնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 18:04

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար և փոխվարչապետ Ֆիլիպ Ռոյսելը երկուշաբթի հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարի պաշտոնը լքելու մտադրության մասին:
Ռոյսելը, ով երկու տարի շարունակ ղեկավարել է կուսակցությունը, ցածր վարկանիշ ունի,  ձախողվել են նրա՝ Ազատ Դեմոկրատներ կուսակցության քաղաքականությունը սրելու  ջանքերը:
Ներքին Սաքսոնիայում կիրակի կայացված տարածաշրջանային  ընտրություններին կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել:
Վարչապետ Մերկելը, ով հանրային կարծիքի ուսումնասիրության համաձայն ունի բարձր վարկանիշ, հույս ունի, որ կուսակցությունների միջև կապը կշարունակվի դաշնային ընտրություններից հետո:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply