Իսկական մեր Հայաստանը դեռ առջևում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 21, 2013 17:10

“Խոսքի ժամն ավարտվել է, անցնում ենք գործի “ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այս խոսքերով է դիմում Հայաստանի քաղաքացուն, ում ազատ ու արդար ընտրության արդյունքով փետրվարի 18-ին կանխորոշվելու է Հայաստանի ապագան:
Ր.Հովհաննիսյանն ի հակակշիռ ներկա Հայաստանի օլիգարխիկ ստվերում և պետական բյուջեի ճեղքերում “կորած” միլիարդավոր դոլարների, պարտավորվում է իր նախագահության առաջին տարում կանխել բյուջեի յուրացումները՝ “ատկատները“, մաքրել հարկային և մաքսային դաշտերը ներկայիս կոռուպցիոն տարրերից, հանրային ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման արդյունքում 600.000 քաղաքացու վերջապես դուրս բերել աղքատության ճիրաններից, կասեցնել արտագաղթը, “Րաֆֆիի օրինակով համայն աշխարհից հարյուր հազարավոր հայեր կվերադառնան ազատ ու արդար Հայաստան“:
“ Ժառանգություն“ կուսակցության առաջնորդի համոզմամբ “Հնարավոր է“ կարգախոսն իր ենթավերնագրերով ( “Ես քեզ հետ եմ“, “Հավատում եմ, որ իսկական մեր Հայաստանը դեռ առջևում է “, “Փետրվարի 18-ին ես գնում եմ այնտեղ“, “Արի ինձ հետ“) հանդերձ համեստ է, ամբողջական և դեպի ապագան միտված: “Սա պետք է գիտակցի ամբողջ ժողովուրդը, որ հնարավոր է Հայաստանում ունենալ իրավունքի, ազգային շահի, պետության ինքնիշխանության և ժողովրդին պատկանող իշխանություն “,-քարոզարշավի բացման ժամանակ հայտարարեց Ր.Հովհաննիսյանը, հույս հայտնելով, որ հնարավոր է, որ փետրվարի 18-ին Հայաստանի ժողովուրդը այս “Հնարավոր է” -ն կյանքի կոչի:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply